Դալիի գողացված նկարը վերադարձվել է փոստով
Գիտություն և Մշակույթ
Սալվադոր Դալիի՝ 150 հազար դոլար գնահատված «Cartel de Don Juan Tenorio» կտավը, որն անցյալ շաբաթ գողացվել էր Մանհեթենի թանգարանից, երեկ վերադարձվել է փոստով։
Ծանրոցը ԱՄՆ է ուղարկվել Եվրոպայից՝ գոյություն չունեցող անուն-ազգանուն և հասցե պարունակող հետադարձ հասցեով։ Այն օդանավակայանում ստացել են ոստիկանները, այնուհետև վերադարձրել թանգարանին։
Հաղորդվում է, որ 1949 թ. նկարված կտավը եղել է նույն վիճակում, ինչպես մինչև գողացվելն էր։
Ըստ ԱՄՆ իրավապահ մարմիններից մեկի աղբյուրի՝ զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը գողության նկատմամբ դժվարացրել է նկարը սև շուկայում վաճառելու հնարավորությունները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում