«Առավոտ». ԲՀԿ-ի թիրախը վարչապետի աթոռն է. Արմեն Մարտիրոսյան
Հայկական Մամուլ
Ըստ քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանի կանխատեսումների՝ սեպտեմբերին Հայաստանում նոր քաղաքական հոսանքներ կձևավորվեն, և նախագահի թեկնածուների առավել մեծ ակտիվություն կգրանցվի:
Վերլուծելով ԲՀԿ-ի քաղաքական պահվածքը՝ Ա. Մարտիրոսյանը նկատեց. «ԲՀԿ-ի հետ կապված որոշակի անհայտություն կա, քանի որ որքան էլ որոշ քաղաքական գործիչներ փորձում են ԲՀԿ-ին տեսնել ընդդիմադիր դաշտում, միևնույն է՝ ԲՀԿ-ն ինքն իրեն չի ցանկանում տեսնել ընդդիմադիր դաշտում: Ուստի դժվար է կանխատեսել ԲՀԿ-ի հետագա քայլերը, քանի որ կառավարության ծրագրին դեմ են, բայց կառավարության նախաձեռնություններին, օրենքներին կողմ են քվեարկում, նախագահի հետ կապված որևէ խնդիր չունեն: Կարծես թե նրանց թիրախը կառավարությունն է, վարչապետի աթոռը, ուստի ԲՀԿ-ից էական տեղաշարժեր սպասել չեմ կարող»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ