Մուհամեդ Մուրսին այսօր կերդվի Եգիպտոսի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Մուհամեդ Մուրսին Կահիրեում Սահմանադրական դատարանի խորհրդի առջև կերդվի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաղորդում է BBC-ն։
Երդմնակալությունից հետո Մուրսին պաշտոնապես կանցնի Եգիպտոսի նախագահի պարտականությունները կատարելուն։ Եգիպտոսի ռազմական խորհուրդը իշխանությունը կհանձնի նորընտիր նախագահին։
Մուրսին նախագահական ընտրություններին ներկայացնում էր «Մահմեդական եղբայրներ» շարժումը։ Եգիպտոսցիների առջև իր առաջին ելույթի ընթացքում Մուրսին խոստացել է «լինել բոլոր եգիպտոսցիների նախագահը»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել