ՀՀ դեսպան Կարմիրշալյանը հանդիպել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի անդամների հետ
Աշխարհ
ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Հայաստանի դեսպանությունում այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի ազգային կոնգրեսի պատգամավորների պալատում և Սենատում վերջերս ձևավորված Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբերի անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էին Սենատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար, սենատոր Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն, Պատգամավորների պալատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար Ռիկարդո Մանսուրը, պատգամավորներ Միգել Անխել Բարրիոսը և Խոսե Արբոն:
ՀՀ դեսպանը շնորհավորել է արգենտինացի խորհրդարանականներին՝ Հայաստանի հետ բարեկամական խմբերի ստեղծման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրանց գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանն ու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:
Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն և Ռիկարդո Մանսուրն ընդգծեցին իրենց պատրաստակամությունը՝ անելու ամեն հնարավորն արգենտինա-հայկական բարեկամության և համագործակցության խորացման համար և հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կկարողանան գործնական կապեր հաստատել իրենց հայ գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանի կողմից հանգամանորեն ներկայացվել է ԼՂՀ հիմնախնդիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի