ԱՄՆ-ն Ադրբեջանին այլևս զենք չի վաճառի
Արցախ
ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին հանել է այն երկրների ցանկից, որոնք կարող են ամերիկյան սպառազինություն ստանալ։
Պետքարտուղարության այդ քայլի պատճառ է դարձել ԱՄՆ Կոնգրեսի այն մտավախությունը, որը բարձրաձայնել է Սենատի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Հովարդ Բերմանը։ Նա նշել էր, որ Ալիևի վարչակարգը ամերիկյան սպառազինությունը կարող է օգտագործել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների ժամանակ։
Բերմանը, տեղեկանալով պետքարտուղարության որոշմանը, ասել է. «Պետքարտուղար Քլինթոնի այս որոշումը հայ ժողովրդի և տարածաշրջանի խաղաղության շահերից է բխում»։
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի կառավարական գործերով ղեկավար Քեյթ Նահապետյանը Բերմանին շնորհակալություն է հայտնել այդ որոշման կայացման մեջ ունեցած ներդրման համար։
Հիշեցնենք, որ Բերմանը մայիսի 29-ին նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ մտահոգություն հայտնելով ԱՄՆ կողմից Ադրբեջանին զինտեխնիկա և զինամթերք վաճառելու մտադրության առնչությամբ, և ուղղակի կոչ էր արել Քլինթոնին կանխարգելելու Բաքվի հետ նման ռազմական գործակցությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)