Վահե Ավետյանի հուղարկավորությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման. «Սարդարապատ»
Հասարակություն
«Սարդարապատ» շարժումը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
««Սարդարապատ» շարժումն արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման: Միջոցառման նպատակն է հոգևոր ու բարոյական աջակցությամբ մեղմել զոհվածի հարազատների՝ հանցավոր ամենաթողության դեմ անզորությունից բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդը, այլևս ինքնակազմակերպվելով, տեր է կանգնում երկրին ու իշխանությանը և օրենքին համապատասխան պատժելու է բոլոր հանցագործներին:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը բոլոր մտահոգ մարդկանց առաջարկում է այսօր' ժամը 17:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը