Ոստիկանությու՞նն է զավթում բակային տարածքները (տեսանյութ)
Հասարակություն
Հունիսի 29-ին Սարյան 33-35 շենքերի բնակիչները ահազանգեցին, որ բակային տարածքում մի խումբ ոստիկանների կողմից իրականացվում են քանդման աշխատանքներ: Աշխատանքները իրականացնողները տեղեկացրել են, որ այդտեղ լինելու է ոստիկանական հենակետ: Երբ բնակիչները հայտնել են, որ տեղեկացրել են լրատվամիջոցներին, քաղաքացիական ակտիվիստներին, նրանք հեռացել են՝ իրենց հետ տանելով տեխնիկան:
Այդ տարածքում նախկինում եղել է ջրավազան, որից օգտվում էին բակի երեխաները: Այնուհետև, ինֆեկցիաներից վախենալով, արգելել են երեխաներին այդտեղ լողալ: Բնակիչները նշում են, որ իրենք դիմել էին համատիրություն՝ այդ տարածքը խաղահրապարակ դարձնելու խնդրանքով և ստացել են պատասխան, որ այդ աշխատանքները կընդգրկվեն 2013 թվականի ծրագրում:
Նրանք վրդովմունքով նշում են, թե մի՞թե չկա այլ տարածք ոստիկանական հենակետ կառուցելու համար և պահանջում են այդ տարածքը վերածել խաղահրապարակի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը