Ոչ մի միջազգային դիտորդ դեռևս չի հավատարմագրվել
Արցախ
«Հրավիրել ենք բազմաթիվ միջազգային դիտորդների, սակայն դեռևս ոչ ոք հավատարմագրման հայտ չի ներկայացրել։ Ինչ վերաբերվում է լրագրողներին, ապա տեղական ու հայաստանյան շուրջ 40 լրագրող արդեն հավատարմագրվել է։ Լրագրողների ու միջազգային դիտորդների հավատարմագրումը հնարավոր է իրականացնել մինչև ընտրությունների նախորդը օրը»,- Lurer.com-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԿԸՀ-ի ներկայացուցիչ Ռայա Նազարյանը։
Նա տեղեկացրեց, որ Արցախում կա 273 ընտրատեղամաս, իսկ ընտրության օրը մեկ ընտրատեղամաս էլ գործելու է Երևանի Ն. Զարյան 17ա հասցեում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, որտեղ ՀՀ-ում գտնվող արցախաբնակները կարող են մասնակցել քվեարկությանը։
Այն հարցին, թե ինչու են Արցախի ընտրությունները նշանակված հինգշաբթի օրը՝ հակառակ կիրակի օրը նշանակելու կարգի, ԿԸՀ-ի ներկայացուցիչը հիմնավորեց, թե օրը սահմանված է օրենքով, նշանակված է հստակ ամսաթիվ՝ առանց հաշվի առնելու շաբաթվա օրը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան