Ի՞նչ է նշանակում «ախռանա», ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում. Կարեն Քոչարյան
Հասարակություն
Հիմա մենք ապրում ենք ջունգլիների օրենքներով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ այս ամենի պատճառը հասարակության մեջ տարրական էթիկայի բացակայությունն է:
«Խոսքը միայն պաշտոնյաների մասին չէ, հասարակության տարրական էթիկայի, շփվելու, մարդկային բաների մասին է, որն իսպառ վերացել է այս հասարակությունից: Շատ լավ է, որ շախմատը մտցրին դպրոց, բայց դպրոցում առանձին առարկա պետք է լինի՝ էլեմենտար էթիկա ու ամեն վայրկյան դա երեխաների մեջ մտցնել»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ միայն որոշ պաշտոնյաներ պետք ունենան անձնական թինազոր՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը:
«Մնացած բոլորը պոնտեր են, ինչպես, ասենք, սիրուն հեռախոսը: Ի՞նչ է նշանակում «ախռանա», ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում, իրենց ընտրած ժողովրդի՞ց: Նույն ազգն ենք, բայց Ղարաբաղում չեմ տեսել որևիցե մեկը մի հատ նմուշի համար «ախրաննիկ», «բուլտերիեր» ես չեմ նկատել: Ու էդ մարդիկ ամենավտանգված տեղում են ապրում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը