Բոլորը պետք է արտահայտվեն, ոչ թե ջայլամի նման գլուխները մտցնեն ու փողերը լափելով ապրեն. Մենուա Հարությունյան
Հասարակություն
Բոլորը պետք է արտահայտվեն, ոչ թե ջայլամի նման գլուխները մտցնեն ու փողերը լափելով ապրեն. եթե չարտահայտվեն, դառնալու են այս հասարակության «իզգոյը»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:
«Եթե չդատապարտենք, մի ամիս հետո կարող է մեկ այլ դեպք քննարկենք: Հասարակությունը պետք է ծայրահեղ անհանդուրժող լինի նման արարքների հանդեպ: Ես ինքս Հանրապետական կուսակցությունից եմ, բայց դատապարտում եմ իմ կուսակցի արարքը: Ես հասկանում եմ, որ իմ խոսքերի համար կարող է պրոբլեմ ունենամ, բայց նաև հասկանում եմ, որ եթե չխոսեմ, վաղը իմ երկու տարեկան տղան չի հարգելու ինձ»,- ասաց Մենուա Հարությունյանը:
Նրա համոզմամբ՝ թիկնազոր որևէ մեկը չպետք է ունենա, քանի որ եթե որևէ մեկն ունի, ստիպված ես դու էլ ունենալ: Հարությունյանի կարծիքով՝ Վահե Ավետյանը պետք է կերպար դառնա, որովհետ ցանկացածս կարող էինք Վահեի փոխարեն լինել:
«Եթե օրենքը չպատժեց, վրեժն է պատժելու, եթե վաղը նրա որդիները վրեժ լուծեցին, չենք իմանալու՝ ոնց պատժենք: Պետք է ամեն ինչ անենք, որ ոչ թե վրեժի ծարավով մեծանան, այլ պետք է օրենքը պատժի: Նրանց տերերն էլ պետք է պատասխան տան: Թիկնազորի տերը պետք է հասկանա, որ ինքն է նրանց արարքների համար պատասխան տալու»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը