Ստրոս-Կանը և նրա կինը դատի են տալու ֆրանսիական Closer ամսագրին
Աշխարհ
Միջազգային արժույթային ֆոնդի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը և նրա կինը՝ Աննա Սինկլերը, դատի են տալու ֆրանսիական Closer ամսագրին իրենց ընտանիքի գժտությունների մասին հոդված հրապարակելու համար։ Այդ մասին նախօրեին հայտարարել են փաստաբանները։ Միևնույն ժամանակ իրավաբանները չեն մեկնաբանում ամսագրի տեղեկությունների հավաստիությունը։
Ավելի վաղ Closer-ը հրապարակել էր մի հոդված, որում ասվել է, որ նախկին ՄԱՖ-ի ղեկավարը և իր կինը մոտ մեկ ամիս է՝ բաժանված են։ Հոդվածում նշվում էր, որ 20 տարի համատեղ կյանքից հետո՝ Սինքլերն է պնդել բաժանվել։ Ինչպես տեղեկացրել է հրատարակությունը՝ Ստրոս-Կանը ստիպված է եղել լքել Փարիզի Վանդոմյան Հրապարակի մոտ գտնվող իր ընտանեկան շքեղ բնակարանը և առանձին ապրել, և ինչպես նշել են շրջապատի մարդիկ, նա դեպրեսիայի մեջ է եղել։
Հիշեցնենք, որ ՄԱՖ-ի նախին ղեկավար Ստրոս-Կանը հայտնվեց սկադալում, երբ նրան ձերբակալեցին Նյու-Յորքի Sofitel հյուրանոցում սպասուհուն բռնաբարելու կասկածանքով։ Այդ գործը փակվեց և Ստրոս Կանից հանվեցին բոլոր մեղադրանքները։ 2012թ-ի փետրվարին նրան կասկածեցին կավատության և հասարակական միջոցները չարաշահելու մեջ, իսկ մեկ ամիս անց ներկայացրեցին մեղադրանք կազմակերպված հանցավոր խմբին սատարելու համար։ Ձերբակալելուց անմիջապես հետո՝ Ստրոս-Կանը ստիպված եղավ հեռանալ ղեկավար պաշտոնից, իսկ հետագա իրադարձությունները խաչ քաշեցին նրա քաղաքական առաջընթացի վրա։ Չնայած սկանդալներին՝ Սինքլերն ավերապահորեն աջակցել է ամուսնուն,- նշվել է հրատարակությունում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ