BlackBerry-ն սնանկանում է
Աշխարհ
Կանադական BlackBerry բիզնես-սմարթֆոններ արտադրող Research In Motion ընկերությունը հայտարարեց նոր սերնդի սմարթֆոնների վաճառքի հետաձգման մասին, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի գները բորսայում իջան 22%-ով: Անցած ուրբաթ դրանք իջան ևս 19%-ով:
Ընկերությունը խոստանում է նոր BlackBerry-ին արտադրել ոչ թե այս, այլ մյուս տարի: Բայց ներդրողները վախենում են, որ ընկերության ներկա պայմաններից ելնելով՝ դժվար թե ընկերությունը կարողանա դիմանալ մինչև հաջորդ տարի: 2012թ. փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է երկու անգամ, իսկ վնասները կազմել են 192 մլն. ԱՄՆ դոլար: Չնայած ընկերությունը գործից հեռացնելու է ավելի քան 5000 աշխատողի՝ այս եռամսյակում ևս սպասում է վնասների:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ