Ռուբեն Հայրապետյանի անհոդաբաշխ պատասխանը
Հասարակություն
Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։
Լուրեր.com-ը փորձեց կապ հաստատել ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ, ճշտելու համար՝ նա մասնակցելո՞ւ է այսօրվա մոմավառությանը, թե՞ ոչ: Վերջինս երկար ժամանակ հեռախոսազանգերին չպատասխանելուց հետո, պատասխանեց: Նախ, նա հարցրեց. «Ով ա՞», այնուհետև, լսելով լրատվամիջոցի անունը, ինչ-որ անհոդաբաշխ բառեր ասաց և անջատեց:
Հիշեցնենք, որ մոմավառությունը նախատեսված է Հունիսի 30–ին, ժամը 21:00–ին՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան)։
Նշենք, որ երեկ 19.00-ի սահմաններում մահացել է հունիսի 17-ին ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը