Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով 

Հոդված ատելության մասին. Սերգեյ Դանիելյան

Հասարակություն

Սերգեյ Դանիելյանը մի քանի օր առաջ ejournal.am պարբերականում հադես է եկել հետևյալ հոդվածով.

«Հետաքրքիր է, չէ՞… Հարսնաքարում մարդ են ծեծել, խեղճը մահամերձ պառկած է: Եղածը փաստելու վերլուծելու տեղը, չգիտես, թե ինչու, բոլորը հիշեցին, որ նա զինծառայող է և բազում սխրանքներ ունի հայրենիքի հանդեպ: Այ քեզ բան … կարծես թե եթե բանակի սպա չլիներ, մարդուն կարելի էր քացու տակ առնելով սպանել:

Բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում գրեթե ամեն մի մեծահարուստ կամ ազդեցիկ պաշտոնյա “դոբերմանների” մի ոհմակ է պահում կողքին, որոնց ամեն րոպե կարող է քսի տալ յուրաքանչյուրիս վրա: Ինչո՞ւ ենք զարմանում: Հիշո՞ւմ եք Պապլավոկի դեպքերը, երբ “դոբերմանները” ծեծելով մարդ սպանեցին զուգարանում: Ընդհանրապես ծեծելով հարաբերվելը մեր անկախ հայրենիքում սովորություն է դարձել էս վերջերս: Մարզպետը կին է ծեծում, քաղաքապետը' նախագահի աշխատակցին: Ուշագրավ է նաև, որ նման դեպքերը ոչ թե քրեական, այլ ադմինիստրատիվ ընթացք են ստանում: Քաղաքապետին ուղղակի ազատում են աշխատանքից: Կարծես թե իր գործը լավ չի կատարել:

Լակոտները քաղաքի կենտրոնում բար են վառում, ոմանք շատ լուրջ ասում են, թե “լավ են արել' վառել են”: Փաստորեն, ապրում ես վտանգի մեջ, ջունգլիներում և ամեն րոպե մի գոլդ համարներով սպիտակ “նիվի-տղա” կարող է քշել վրեդ: Ճապոնական մի անեծք կա. “փոփոխությունների ժամանակ ապրես”: Այսինքն' հույս ունենանք, որ երբևիցե ծառերից վայր կիջնենք: Ես կարծում եմ, ավելի շուտ վայր կիջնեինք, եթե չլիներ այն մտավոր աղբ ստեղծող զանգվածը, որը փորձում է արդարացնել այդ բոլոր այլանդակությունները: Մեզ մոտ ոչ թե սահմանադրությունն է գործում, այլ գործում են “պանյատկեքը”, փողոցային հարաբերությունները: Ուրեմն եթե դուրսը կրակում են մի արվամոլի, ճիշտ են անում, որովհետև նա միասեռական է, այլասերված և Հայի կենսակերպին հակառակ է: Իսկ եթե սպա են ծեծում, այ էդ արդեն չեղավ…սխալ են անում : Եթե ծեծում են հասարակ ուսուցչի, ապա ընդհանրապես “մեր գործը չի, ախպեր, կարողա ինքը սխալ բանա ասել կամ Չարենցի անտիպ գործերնա կարդացել բարձրաձայն”:

Մի խոսքով, գողական, այլանդակ բարքերով մի հասարակություն ենք դարձել: Բայց ամենասարսափելին այն է, որ այդ օրենքներով կարող են ապրել ոչ միայն սև հագած ճիճվանման ծիծակ կոշիկներ կրողները, այլ հասարակության ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող անձինք, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ: Մի հիմար' արդեն չեմ հիշում, թե ով, շատ լուրջ ուզում էր բացատրել, որ DIY ակումբը տղերքը ուղղակի վառել են, ոչ թե պայթացրել: Պարզվում է, որ հրկիզել կարելի է, իսկ պայթեցնել' ոչ: Այսինքն պայթեցնելը սխալ է, իսկ վառելը' ճիշտ: Մանավանդ, եթե ակումբը միասեռականներին է պատկանում: Եվ հասարակության մի մեծ մաս համաձայնվում է դրա հետ: Սիրելիներս, ուրեմն եթե պարզվի, որ Հարսնաքարի “դոբերմանները” ոչ թե հայկական բանակի սպա են ծեծել, այլ մի երիտասարդ ռոքերի, այդ դեպքում ի՞նչ: Կքննարկվի նրա բարոյական կերպարը, կհիշեն, որ նա եկեղեցի չի գնում, բանակում չի ծառայել և կասկածելի շրջապատ ունի: Հետո կասեն, որ նրան ծեծել են դաստիարակչական նկատառումներով, որ այլանդակ բարքեր չտարածի և նրա ոչ արիական գանգը պետք է ցխել:

Ակամայից հիշեցի Այաթոլլա Խոմեյնիի կանոնագիրքը: Կանոններից մեկում ասված է (ցավոք, ցիտել չեմ կարող, ինձ ուղղակի թեհրանահայ ընկերներս բառացի բացատրել են ). եթե երկրաշարժի ժամանակ տունը փուլ գա և տղամարդը վերևի հարկից ընկնի ներքևի հարկ իր հարազատ մորաքրոջ կամ հորաքրոջ վրա և սեռական ակտ կատարի նրա հետ, դա հալալա: Այսինքն, Աստծո կամքն է այդպիսին: Իսկ բոլոր այլ դեպքերում մորքուրի կամ հորքուրի հետ չի կարելի սեքս անել, դա հարամ է համարվում: Տեսեք, մտքի ինչպիսի հանճարեղ թռիչք: Դե իհարկե, Պարսկաստանում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ հարազատ հորքուրին կամ մորքուրին “դոմփելը” լավ բան չի' անկախ Աստծո կամքից և երկրաշարժից, բայց դրա մասին չեն խոսում, մոլլեքից վախենում են:

Պարզվում է' մուսուլմաններից հեռու չենք գնացել: Ես կասեի' կամաց-կամաց վերածվում ենք մուսուլմանական, խավարամիտ, ասիական հասարակության: Եթե մարդ ես ծեծում փողոցում, բայց նա բանակի սպա է, դա հարամ է, ճիշտ չի: Իսկ եթե հասարակ մահկանացու, դեռ պետք է պարզել, թե ինչու են ծեծել: Կարող է իսկապես հասնո՞ւմ է:

Այս խայտառակությունների մեջ ես չեմ մեղադրում միայն նրանց, ովքեր սեփական արտաթորանքից վախենալով, “դոբերմաններ” են պահում իրենց շուրջ: Մեղավոր են նաև նրանք, ովքեր անիմաստ ծակ հայրենասիրությամբ և յուղ վառելով քրտինքի հոտից բացի ատելություն են տարածում մեր երկրում: Ճիշտ ու սխալ են ման գալիս: Ամեն մի երևույթին Մոնթեի կամ որևէ այլ հերոսի նկար են դեմ տալիս:

Ամեն մի ծեծված քաղաքացու, ամեն մի բռնաբարված և ինքնասպան եղած ստորացված զինվորի համար պատասխան են տալու: Պատասխան են տալու նրանք, ովքեր ատելություն են հրահրում իրար հանդեպ, որ իրանց տափակ ՃՇՏԻՑ բացի ոչ միայն չեն ընդունում ուրիշի ճշմարտությունը, այլ նաև անասնական ագրեսիա են դրսևորում մերձավորի նկատմամբ: Ովքեր Չարենցից միայն “Ես իմ անուշ Հայաստանի"-ն են կարդացել: Պատասխան եք տալու մի օր ձեր խղճի առաջ և այդ դեպքում ձեր փտած “գոլդ” համարներով քահանանը ձեր մեղքերը չի քավի:»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը
Ամենադիտված