Պետք է պատժվեն իրական մեղավորները, ոչ թե հեռուստատեսությամբ երևացողները . Տիգրան Քոչարյան (Փիղ)
Հասարակություն
Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղը) Lurer.com-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել Հարսնաքարի միջադեպի հետ կապված։
«Եթե կարողանամ, ապա անպայման կմասնակցեմ «Հարսանաքար» ռեստորանային համալիրի մոտ կայանալիք մոմավառությանը, իմ կարծիքով կարևոր է նաև հուղարկավորությանը մասնակցությունը՝ հարազատների կողքին կանգնելով ու աջակցելով։ Կարծում եմ միջադեպը կրում է քաղաքակական ենթատեքստ, քանի որ դեպքի մեջ այս կամ այն չափով ներգրավված են նաև քաղաքական անձինք: Եթե ներգրավված բոլոր մեղավորները, ոչ թե նրանք, որոնց մենք տեսնում են հեռուստատեսությամբ, պատիժ չկրեն, ապա հասարակության մեջ խնդիր կառաջանա, քանի որ դեպքը ինքն իրենով ահավոր զարհուրելի է, երբ մարդուն ծեծելով սպանում են օրը ցերեկով առանձնապես ոչ մի բանի համար»,- ամփոփել է բլոգերը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը