Սուգը հավերժ է, եթե պայքար չկա. Եղիա Ներսիսյան
Հասարակություն
Այսօր Lurer.com-ի հետ զրույցում բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը «Հարսանաքարում» տեղի ունեցածի ու այսօր կայանալիք մոմավառության վերաբերյալ ասաց.
«Այսօր ճիշտ ժամանակն է հիշելու անմահ Գորգիսյանի խոսքերը. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Ինչո՞ւ ենք սգում, պետք է այլ կերպ պայքարել:
Այս այլանդակությունը բոլորիս է սպառնում՝ ինձ էլ, ձեզ էլ, բոլորին էլ: Հիմա եթե մեր ազգը բնապահպանական խնդիրներից չի արթնանում, գոնե այս ձևով պետք է արթնանա: Իմ խոսքը հանրությանը սա է. մի՛ սգացեք, պայքարե՛ք, հասկացե՛ք, որ էսօր ձեզ էլ է սպառնում էս ամենը, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է:
Մարդիկ պետք է հասկանան, որ բոլորիս հետ կարող է նույն բանը լինել, պետք է հասկանան, որ համախմբվել է պետք, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, ուր օրենքները չեն գործում»:
Նա նշեց, որ թեև այսօր լինելու է «Հարսնաքարի» մոտ կազմակերպված մոմավառությանը, սակայն պետք չէ միայն սգալ, պետք է պայքարել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը