Նման դեպքերը չի կարելի կապել կոնկրետ «Հարսնաքարի» գործունեության, Ռուբեն Հայրապետյանի հետ. Խաչիկ Ասրյան
Հասարակություն
Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։
«Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը Lurer.com-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինքը և իր կողմից ղեկավարած ՀԿ-ն մասնակցելու է մոմավառությանը, թե՞ ոչ, ասաց, որ ինքը Ծաղկաձորում է և տեղյակ չէ: Վերջինս նշեց, որ միջադեպի մասին էլ տեղյակ է լուրերից: «Նման միջադեպերն իմ կողմից դատապարտելի են, բայց ես նման դեպքերը միշտ էլ ասել եմ, որ չի կարելի անձնականացնել, կապել կոնկրետ Հարսնաքարի գործունեության, Ռուբեն Հայրապետյանի հետ: Դրանք բոլորովին անձնական բնույթի դեպքեր են կամ միջադեպեր», - նշեց Ասրյանը:
Հիշեցնենք, որ մոմավառությունը նախատեսված է Հունիսի 30–ին, ժամը 21:00–ին՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան)։
Նշենք, որ երեկ 19.00-ի սահմաններում մահացել է հունիսի 17-ին ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը