Կազմակերպիչները երևի դրանով իրենց զորակցությունն են հայտնում. Էդուարդ Շարմազանով
Հասարակություն
Այսօր ժամը 21.00-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության մասին Lurer.com-ին կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Բոլոր ակցիաները, որոնք ուղղված են մարդկանց վիշտը թեթևացնելուն, վատ երևույթները պատժելուն՝ դրական եմ վերաբերում, կազմակերպիչները երևի դրանով իրենց զորակցությունն են հայտնում»։
Էդուարդ Շարմազանովն իր աջակցությունն ու ցավակցական խոսքն հղեց Վահեի հարազատներին, ընկերներին և հավելեց. «Կուսակցությունը, ես և Ռուբեն Հայրապետյանը դատապարտել ենք նման երևույթները, և խնդիրը հիմա բարոյական և իրավական հարթության մեջ է։
Իսկ Lurer.com-ի այն հարցին, թե ինքն անձամբ մասնակցելո՞ւ է մոմավառությանը, Շարմազանովը հայտնեց, որ ինքը չի մասնակցելու, իսկ ինչ վերաբերում է կուսակցության անդամներին՝ դա արդեն իրենց իրավունքն է։
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն անձամբ մասնակցելու է մոմավառությանը, իր հետ է լինելու նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը։
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ գործուղման մեջ է, իսկ կուսակցությունը հետաքրքրություն և մոտեցում ցուցաբերում է այդպիսի դեպքերին։
ՀՅԴ երիտասարդական միության աշխատակից Արթուր Ղազարյանը նշեց, ինչպես երիտասարդական թիմը, այնպես էլ ժողովականները մասնակցելու են մոմավառությանը։
Հայ ազգային կոնգրեսը դեպքին անդրադարձել է մամուլի հաղորդագրությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը