Վթարի է ենթարկվել 50 Cent-ը
Աշխարհ
Այս գիշեր վթարի ենթարկվել հայտնի ռեփեր 50 Cent-ը:
Վթարը տեղի է ունեցել այս գիշեր Նյու Յորքում: Ինչպես հայտնում է Associated Press-ը, երգիչը վնասվածքներ ստացել է պարանոցի և մեջքի շրջանում։ Բժիշկների փոխանցմամբ, երգչի կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանության տվյալներով, 50 Cent-ի մեքենան բախվել է բեռնատարի, որի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Վթարի արդյունքում 50 Cent –ը և իր վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։
50 Cent-ը բուժումը կշարունակի տնային պայմաններում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ