Ի՞նչ եք ուզում ինձնից դուք. Ռուբեն Հայրապետյան
Հասարակություն
Hayeli.am-ը կապ է հաստատել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:
- Դուք գիտեք, ամբողջ ֆեյսբուքը Ձեզ հայհոյում է եւ կոչ են արել բոյկոտել «Հարսնաքարը»:
- Ինչ անեմ…
- Ուզում եմ Ձեր մեկնաբանությունը լսել:
- Ես մեկնաբանել եմ արդեն, որ Դուք չեք տեսել, ես ինչ անեմ… Էս քանի հատ լրագրող կա…
- Դուք չգիտեք, որ օրենքի պահանջով կան բազմաթիվ լրատվամիջոցներ եւ լրագրողներ:
- Ես արդեն հայտարարել եմ բոլորին… /տու, տու, տու…/:
- Ինչու եք անջատում հեռախոսը, Ձեզ հետ լրագրող է խոսում ի վերջո…
- Լեզվակոխ մի արա է… Ես ասել եմ՝ քննությունը կավարտվի, ես ինչ պետք ա' կասեմ…/տու, տու…./:
- Մի վիրավորեք: Ես կատարում եմ իմ մասնագիտական պարտավորությունը:
- Ինչ եք ուզում ինձնից դուք….. Ես ձեր….,- գոռաց Նեմեց Ռուբոն եւ անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ այսօր Լուրեր.com-ը ևս զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանին, սակայն վերջինս, լսելով լրատվամիջոցի անունը, ինչ-որ անհոդաբաշխ բառեր ասաց և անջատեց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը