Չինաստանն արգելափակել է մուտքը Bloomberg
Աշխարհ
Ըստ BBC-ի՝ Չինաստանի իշխանությունները արգելափակել են մուտքը Bloomberg–ին պատկանող կայքեր այն բանից հետո, երբ նրանցից մեկում հրապարակվել են ՉԺՀ փոխնախագահ Սի Ցզինպինիի հարազատների տվյալները, ովքեր, համաձայն հրապարակման, մուլտի-միլիոնատերեր են։
Հավանական է, որ հենց Սի Ցզինպինին է դառնալու Չինաստանի նախագահը։ Հրապարակման մեջ նշվում է նաև երկրում հազվադեպ օգտակար հանածոների պեղմամբ զբաղվող մի շարք ընկերություններում ՉԺՀ փոխնախագահի հարազատների ներդրումների մասին։ Դրանք տասնյակ միլիոններ են կազմում։
Չինաստանում մշտական կարգով արգելափակված է մուտքը այնպիսի հայտնի կայքեր, ինչպիսիք են YouTube-ը, Twitter-ը, Facebook-ը և Foursquare-ը։
Երբ ՉԺՀ հեռուստատեսությամբ միջազգային տեղեկատվական կայքերում արծարծված թեմաների մասին է խոսվում՝ ինչպիսիք CNN International-ն ու BBC World News-ն են, երկրի տարածքում այդ հեռուստաալիքների հեռարձակումը ընդհատվում է մի քանի րոպեով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ