Սիրեկանի կողմից այլանդակված կինը 86 վիրահատություն է տարել
Աշխարհ
48-ամյա Բելգիացի Պատրիսիա Լեֆեվրը կորցրել է դեմքը, երբ նախկին սիրեկանը ծծմբային թթու է լցրել նրա վրա։ Բայց ինքը իր մեջ ուժ է գտել և հպարտորեն, գլուխը բարձր` մասնակցել է դատական ընթացքին։ Ոչ վաղ անցյալում նա որոշել էր բաժանավել ամուսնացած սիրեկանից, սակայն 57-ամյա Ռիչարդ Ռեմեսը ամենևին էլ չէր պատրաստվում խզել կապերը նրա հետ։ Վերջինը որոշել է եսասիրության համար պատժել սիրած կնոջը, և, օգտագործելով ծծմբային թթու, իրագործել է իր հրեշային հետևանքներով պլանը։
«Էքսպրես թերթի» հավաստմամբ՝ 2009 թ. դեկտեմբերի 1-ին շենքի մուտքի մոտ Ռիչարդը ծծմբային թթու է շփել Պատրիսիայի դեմքին։ Կնոջ սրտաճմլիկ աղաղակները լսելով՝ հարևանները օգնության են հասել։ Բժիշկները, որպեսզի փրկեն տիկին Լեֆեվրի կյանքը, նրան արհեստական շնչառություն են միացրել։ Նա երեք ամիս եղել է անգիտակից վիճակում։ Մինչ օրս նա տարել է 86 վիրահատություն, ավելի քան 20 վիրահատություն էլ դեռ սպասվում է։
« Նա այլանադակեց իմ դեմքը։ Ամբողջ կյանքս փոխվեց մի ակնթարթում։ Նույնիսկ քիթս արհեստական պետք է լինի։ Ես ուզում եմ, որպեսզի նրան մեղավոր ճանաչեն ոչ միայն մարմնական վնասվածք պատճառելու, այլև սպանության փորձ կատարելու համար»,-հայտարարել է Պատրիսիան դատարանում։ Ոճրագործը այլանդակված կնոջից պաշտոնական ներողություն է խնդրել, բայց դա չի մեղմել իր կատարած հանցանքը։ Ռեմեսին սպասվում է ոչ թե սիմվոլիկ 2, այլ մինչև 8 տարվա ազատազրկում։ Չնայած ամուսնու կատարած հանցագործությանը՝ Ռեմեսի օրինական կինը մտադիր չէ նրանից բաժանվել և պաշտպանում է ամուսնուն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ