Առողջ ատամներ՝ առողջ ժպիտ
Հասարակություն
Ժպիտը, որի տակից տեսանելի են մաքուր ու առողջ ատամները, հաճելի է բոլորին: Սպիտակ ու առողջ ատամներ ունենալու համար պետք է հոգ տանել ատամների մասին, զբաղվել դրանց խնամքով: Այդ գործում կարևոր դերակատարում ունի խոզանակի և մածուկի ընտրությունը, որոնք օգնում են բերանի խոռոչում մանրէների քանակի նվազեցմանը:
Խոզանակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ մազիկները չլինեն շատ երկար ու չոր: Նոր խոզանակ գնելիս պետք է այն լվանալ օճառով և ողողել եռացրած ջրով: Մասնագետները խորհուրդ են տալիս այն փոխել ամիսը մոտավորապես 3 անգամ, քանի որ դրա վրա մեծ հաճույքով բնակություն են հաստատում ու բազմանում մանրէները:
Ատամները պետք է լվանալ օրը առնվազն 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Լավագույն տարբերակն է՝ լվանալ ամեն անգամ ուտելուց հետո: Վերևի ատամնաշարը պետք է մաքրել վերևից ներքև, իսկ ներքևի ատմնաշարը՝ ներքևից վերև ուղղությամբ: Չպետք է մոռանալ նաև լնդերի և լեզվի մասին: Դրանց վրա գիշերվա ընթացքում ավելի շատ մանրէներ են հավաքվում, քան՝ ատամների:
Ատամների ամրության համար օգտակար է ֆտորը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ եփած թեյ, որն իր մեջ պարունակում է ֆտոր:
Մի մոռացեք երբեմն նաև այցելել ատամնաբույժին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը