Հարսնաքարում բախում է տեղի ունեցել կարմիր բերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև
Հասարակություն
Վահե Ավետյանի հիշատակին նվիրված ակցիայի ընթացքում բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և կարմիր բերետավորների միջև:
Ակցիայի մասնակիցները փորձել են մուտք գործել Հարսնաքար ռեստորանային համալիր, իսկ կարմիր բերետավորները խոչընդոտել են: Ոստիկանները շրջապատելով փակել են ռեստորանային համալիրը: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Մարդասպան», «Արդարություն» և այլն:
Այժմ կրքերը հանդարտված են: Հորդառատ անձրևի ուղեկցությամբ հանրությունը շարունակում է իրականացնել մոմավառության ակցիան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը