Հայտնաբերվել է Երկրագնդի ամենահին խառնարանը
Գիտություն և Մշակույթ
«ՌԻԱ Նովոստին»-ի մատուցմամբ՝ գիտնականները Գրենլանդիայի տարածքում՝ Մանիիթսոկ քաղաքի մոտակայքում, հայտնաբերել են Երկրի վրայի ամենահին խառնարանը, որն ունի 100 կմ տրամագիծ: Այն պատահաբար հայտնաբերել է Դանիայի եւ Գրենլանդիայի երկրաբանական ծառայության աշխատակից Ադամ Գարդը: Խառնարանն առաջացել է 3 մլրդ տարի առաջ, 30 կիլոմետրանոց աստերոիդի անկման արդյունքում: Ուսումնասիրող արշավախմբում ընդգրկված են ռուս, բրիտանացի և շվեդ գիտնականներ, որոնք նշում են՝ աստերոիդի հարվածի վայրում հանքաքարերը մոտ 3 մլրդ տարեկան են: Եթե այդ երկնաքարը ընկներ մայրցամաքի տարածքի վրա, կառաջացներ 500-600 կմ տրամագծով փոս:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում