«Հարսնաքարում» հարսանիք է
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած մոմավառությունը՝ ի հիշատակ Վահե Ավետյանի, ուղեկցվում էր «Հարսնաքարում» այդ պահին ընթացող հարսանիքին հնչող երաժշտությամբ։
Երբ ակցիայի վրդովված մասնակիցները բողոքեցին, Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հավաստիացրեց, որ երաժշտությունը կանջատվի։ Եվ իրոք, որոշ ժամանակ անց լսվող բարձր երաժշտությունը լռեց։
Սակայն քիչ անց պարզ դարձավ, որ հարսանիքն ու քեֆ-ուրախությունը շարունակվում են ռեստորանի մյուս կողմում, ուր պատերի տակ դեռ չէին հանգել սպանված հայ սպայի հիշատակին վառված մոմերը։ Երաժշտությունն այնքան բարձր էր, որ կարելի էր անգամ երգերի բառերը հասկանալ։ Իսկ ռեստորանի մուտքի մոտ շարունակում էին հսկել ոստիկանները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը