ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Մարսել

Հասարակություն

Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնեց Մարսել՝ մասնակցելու Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 80-ամյակի հանդիսություններին: Նորին Սրբությանն ուղեկցում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի գործավարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Ադամ քահանա Մակարյանը: Մարսել ճանապարհին Փարիզում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ովքեր միացան շքախմբի անդամներին: Մարսելի օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդներ և հոգևոր սպասավորներ, Ֆրանսիայի Թեմական խորհրդի անդամներ, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու վարչական խորհրդի ատենապետ տիար Ռոբեր Ազիլազյանը, Մարսելի հայ համայնքի հավատացյալներ:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Հրաշափառի արարողությանը ներկա էին հավատավոր հայորդիներ, Մարսելի արքեպիսկոպոսը, Մարսելի Ղպտի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը, կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ: Նորին Սրբությունն իր խոսքում գնահատանք հայտնեց մարսելահայերին համայնքում ազգային-եկեղեցական կյանքը աշխույժ պահելու, Ֆրանսիայի առաջընթացին ներդրում բերելու և Մայր Հայրենիքին զորակցելու համար: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ Ֆրանսիան նաև այստեղ բնակվող հայերի ջանքերի շնորհիվ պաշտոնապես դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը, ձեռնարկեց Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման գործընթացը և իր զորակցությունն է բերում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Հրաշափառի արարողությունից հետո եկեղեցու սրահում Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ հավատացյալների և կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ: 

Հունիսի 29-ին Նորին Սրբության գլխավորությամբ իր աշխատանքներն սկսեց Հայ Եկեղեցու եվրոպական համագումարը, որին մասնակցում էին Հայ Եկեղեցու եվրոպական թեմերի առաջնորդներ, համայնքների հոգևորականներ, թեմերից ժամանած աշխարհականներ և Հայ Եկեղեցու երիտասարդաց շարժման ներկայացուցիչներ: Համագումարը բացվեց Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի ողջույնի խոսքով և Ամենայն Հայոց Հայրապետի պատգամով: Զեկույցներ ընթերցվեցին «Հայ Եկեղեցու դերը Սփյուռքում», «Հայ Առաքելական Եկեղեցի. արդիականության և ավանդության միջև», «Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդաց շարժումը Եվրոպայում» թեմաներով: Համագումարի նիստի վերջում Նորին Սրբությունը պատասխանեց մասնակիցների հարցերին:

Նույն օրը Հայոց Հայրապետը հանդիպում ունեցավ Բուշ դյու Ռոն նահանգի սենատոր Ժան Նոել Գերինիի, Պրովանս-Ալպ-Կոտ դ′Ազյուրի շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելի հետ, այնուհետև այցելեց Մարսելի Համազգային դպրոց, հանդիպում ունեցավ աշակերտության և ուսուցչական կազմի հետ: Երեկոյան Մարսելի Աբբայե Սեն Վիկտոր եկեղեցում Նորին Սրբությունը մասնակցեց համայնքի կողմից կազմակերպված համերգին: Ելույթ ունեցան «Գեղամ Բաղդասարյան» և «Սասուն» ժողովրդական գործիքային համույթները, ինչպես և Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը: Օրվա բոլոր միջոցառումներին իր մասնակցությունը բերեց նաև ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիթեչյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համար
Ամենադիտված