Ես դեմ եմ Արցախի` հանքաարդյուանբերական երկիր դառնալուն. Վիտալի Բալասանյան
Արցախ
ԼՂՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, ՀՅԴ անդամ Վիտալի Բալասանյանը, Արցախում նոր հանքավայրերի շահագործման վերաբերյալ իրեն ուղղված հարցին ի պատասխան «Facebook»-յան իր էջում գրել է.
Այս էջում ինձ հարց են ուղղել Արցախում նոր հանքավայրերի շահագործման վերաբերյալ: Իմ դիրքորոշումն այս հարցում, հստակ է` ես դեմ եմ Արցախի` հանքաարդյուանբերական երկիր դառնալուն: Արցախի բնակիչները հայտնի էին իրենց երկարակեցությամբ և ամուր առողջությամբ: Սակայն վերջին տարիների անցուդարձը, որակյալ սննդի պակասը, առողջապահության անբավարար վիճակը բերել են կյանքի տևողության կրճատման: Այսօր այս ամենին ավելանում է նոր մարտահրավեր` բնապահապանական խնդիրները: Արցախը հնարավորինս զերծ պետք է մնա սեփական ընդերքի օգտագործումից , շեշտը պետք է դրվի գյուղատնտեսության զարգացման, էկոլոգիապես մաքուր այլ ճյուղերի զարգացման վրա: Հարկավոր է ամրագրել ԼՂՀ տնտեսության բնապահպանական ուղղվածությունը` որպես տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը` էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրության և իրացման, հանգստյան գոտիների և զբոսաշրջության խրախուսման ձևով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան