ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Սեյրան Մուշեղի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ:
Դուք կանգնած եք եղել Հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում եւ այսօր էլ անձնվիրաբար ծառայում եք նրա շարունակական զորացման, հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, հարազատ ժողովրդի անվտանգության ապահովման գործին:
Արցախի ժողովուրդը միշտ հիշում եւ բարձր է գնահատում Ձեր անձնական ավանդը մեր նորօրյա հաղթանակների կերտման մեջ: Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ արդեն երկար տարիներ Դուք պատվով կրում եք «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը եւ «Ոսկե արծիվ» շքանշանը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան