Ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի բողոքի ձայնը հասնի ՀՀ նախագահին
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությամբ 1000 և ավելի ՀՀ քաղաքացիներ այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ՝ Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իրենց բողոքն արտահայտելու համար: Նրանք ՀՀ նախագահից պահանջում էին պատժել իր թիմակցի՝ Ռուբեն Հայրապետյանի ռեստորանային համալիրում տեղի ունեցած զազրելի դեպքի իրական մեղավորներին:
Ցուցարարները հավաքվել էին նախագահական նստավայրի դիմացի մայթին: Նախագահականի մայթ անցնելիս ոստիկանները դիմադրություն են ցույց տվել և խոչընդոտել անցումը՝ պահանջելով քայլել հենց դիմացի մայթով: Նրանք նաև շրջապատել են ՀՀ նախագահի նստավայրը: Սակայն ցուցարարներին հաջողվել է փակել Բաղրամյան փողոցը, և փողոցով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով, որ Ռուբեն Հայրապետյանը իրավունք չունի պատգամավոր կոչվել:
Ցույցի մասնակիցների թվում են Արմեն Մարտիրոսյանը՝ «Ժառանգություն» կուսակցությունից, Լիլիթ Գալստյանը՝ ՀՅԴ-ից, Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ից, քաղաքական և մշակութային այլ գործիչներ, դերասաններ:
Ցուցարարներն այժմ քայլում են դեպի դատախազության շենք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը