Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Շամիրը
Աշխարհ
96 տարեկան հասակում վախճանվել է Իսրայելի նախկի վարչապետ Իցհակ Շամիրը։ Շամիրը տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ։
Նա գլխավորել է Իսրայելի կառավարությունը 1983-1984 և 1986-1992 թվականներին։
Շամիրը ծնվել է Ռուսական կայսրության տարածքում։ 1935 թ.-ին գաղթել է Պաղեստին։
Մինչ Իսրայելի ձևավորումը անդամակցել է սիոնիստական զինված խմբավորմանը, այնուհետև աշխատել է իսրայելական հետախուզությունում։
Նախկին վարչապետի քաղաքական կարիերան սկսվել է 1970–ական թվականներին` «Լիկուդ» աջակողմյան կուսակցության շարքերում, որտեղ դեմ հանդես գալով տարբեր խաղաղ նախաձեռնությունների, ձեռք է բերել «կոշտ» քաղաքական գործչի համբավ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ