Սիրիական բանակը գրավել է Դումա քաղաքը
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ իշխանական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքը։
Մի քանի օր շարունակ Սիրիայի կառավարական զորքերը շրջափակել էին Դումա քաղաքը, հրետանային կրակի ենթարկելով այն։
Ընդդիմության ակտիվիստների խոսքերով, ռմբակոծությունների հետևանքով կան տասնյակ զոհեր։ Շատերը ստիպված լքել են քաղաքը, իսկ քաղաքում մնացածները գտնվում են ծանր իրավիճակում` մնալով առանց հացի, ջրի և էլեկտրականության։
Ինչպես հաղորդում են Սիրիայի պետական լրատվամիջոցները` բանակը շարունակում է հետապնդել «ահաբեկիչներին», որի հետևանքով կան տասնյակ զոհեր։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)