Եղբայրս «Հարսնաքարից» տուն եկավ արյունոտված ու ճղճղված շորերով. Ալեն Սիմոնյան
Հասարակություն
Lurer.com-ը տեղեկացրել էր, որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությամբ 1000 և ավելի ՀՀ քաղաքացիների երթով իրենց բողոքն էին արտահայտել սպա Վահե Ավետյանի մահվան ելքով դաժան ծեծի կապակցությամբ:
Հատկանշական է, որ մասնակիցների թվում կային ոչ միայն քաղաքակական ակտիվիստներ, այլև մշակութային գործիչներ: Lurer.com-ի հետ զրույցում պրոդյուսեր և հաղորդավար Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ երթին մասնակցում է քաղաքացիական պարտքը կատարելու համար, քանի որ Վահե Ավետյանի փոխարեն ինքը կարող էր լինել.
«Ասեմ ավելին, մեկ տարի առաջ իմ եղբոր հետ էլ է նման դեպք տեղի ունեցել: Երբ նա ընկերների հետ գտնվել է«Հարսնաքար» ռեստորանային համալիրում, մատուցողի կողմից հրահրվել է վեճ, որի հետևանքով եղբայրս արյունոտված ու ճղված շորերով վերդարձել է տուն»,- ասել է Ալենը:
Ցույցին ներկա էին նաև քաղաքական 3 ուժերի՝ «Ժառանգության», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչներ:
Դաշնակցական Լիլիթ Գալստյանի խոսքով՝ ինքը մասնակցում է ցույցին, քանի որ ՀՀ ոչ մի քաղաքացի չի կարող անտարբեր լինել այս երևույթի նկատմամբ, երևույթ, որի անունն է ցինիզմ, զոռբայություն, վիրավորված արժանապատվությամբ հասարակություն և անարդարություն:
«Հունիսի 17-ը համբերության վերջին կաթիլն էր, քանի որ մեկ օրվա երևույթ չէր, այլ տարիների քաղաքական ու բարոյական ավանդույթ, որտեղ իշխում է անպատժելիությունը, օրենքի առաջ անհավասարությունը, ամենաթողությունը: Ներկաներից յուրաքանչյուրը այստեղ է առաջին հերթին պաշտպանելու սեփական արժանապատվությունը»,- ընդգծել է ԱԺ չորրորդ գումարման պատգամավորը:
Իսկ «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ եկել է՝ անպատժելիության դեմ ընդվզելու համար:
«Եկել է այն ժամանակը, որ հասարակությունը տեր կանգնի իր իրավունքներին և կարողանա համաչափ պատժելիությունը պարտադրել իշխանություններին: Կարևորը Հայաստանում թիկնազորների գոյության արգելումն է՝ փոխարինելով վերջինս բացառապես ոստիկանական ծառայությամբ»,- Lurer.com-ի հետ զրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը Ռուբեն Հայրապետյանին ոչ մի կերպ գործընկեր չի համարում:
«Նա ընտակեղծիքներով սողոսկել է ԱԺ՝ այս իշխանության բութ գործիք լինելով: Իսկ ինչու են նման մարդիկ անպատիժ մնում, քանի որ Սերժ Սարգսյանը իր իշխանությունը պահպանվում է նրա նմանների շնորհիվ: Իսկ իշխանությունները հաշվետու են ոչ թե ժողովրդին, այլ Ռուբեն Հայրապետյանին, Լֆիկ Սամոյին ու նմանատիպ բոլոր օլիխարներին»,- եզրափակել է Լևոն Զուրաբյանը:
Լիլիթ Լալայան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը