Այսօր անթագ թագուհու ծննդյան օրն է
Աշխարհ
1961 թվականին այս օրը ծնվել է «20-րդ հարուրամյակի ամենահայտնի կինը»` արքայադուստր Դիանան:
Շվեյցարիայում գերազանց կրթություն ստացած Դիանան, վերադառնալով Անգլիա, աշխատում է մանկապարտեզում` որպես դաստիարակ: Հենց այս ժամանակ էլ նա գրավում է արքայազն Չարլզի ուշադրութունը: Երիտասարդ զույգի հանդիպումները այնքան ջերմացան, որ 1981թ. հուլիսի 29-ին նրանք ամուսնացան:
Դիանան զբաղվում էր բարեգործությամբ, հանդես էր գալիս կենդանիների պաշտպանության հարցերով, աչքի էր ընկնում իր բարությամբ և անկեղծությամբ, որը միայն ավելացրեց նրա հռչակը: Արքայադուստրը դառնում է թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամներից մեկը: Որտեղ էլ նա հայտնվեր, նրան միայն ժպտում էին, ծաղիկներ, մաղթանքներ, բացիկներ ու խաղալիքներ նվիրում: Նրա յուրաքանչյուր քայլը բաց չէին թողնում առաջատար պարբերականները, ամսագրերն ու թերթերը: Նա իր հմայքով, համեստությամբ ու խելամտությամբ նորանոր հովանավորների էր գտնում՝ համատեղ բարեգործական ծրագրերն ի կատար ածելու համար: Ոչ ոք չէր կարողանում մերժել արքայադստերն այս հարցում, նա ասես կախարդում էր բոլորին իր հմայքով:
Սակայն Դիանայի և Չարլզի հարաբերություններում շուտով ի հայտ են գալիս դժվարություններ, որը նրանց այդպես էլ չի հաջողվում հաղթահարել:
1996թ. օգոստոսի 28-ին արքայադուստ8 Դիանան և արքայազն Չարլզը բաժանվում են:
Դիանան ավտովթարից մահանում է 1997թ. օգոստոսի 31-ին, Փարիզում: Նրա մահվան առեղծվածի մասին շատ են խոսել, բայց, ցավոք, մինչև այսօր այն մնացել է չբացահայտված:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ