Վահեի մայրը մերժել է ՊՆ աշխատակիցների առաջարկը. Կհուղարկավորեն քաղաքացիական գերեզմանոցում
Հասարակություն
Երևանի Դրոյի 83 (Զեյթուն համայնք) հասցեում այսօր մարդաշատ էր. հարյուրավոր քաղաքացիներ եկել էին մասնակցելու Պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր, «Հարսնաքար»-ում դաժան ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, այստեղ են եղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հրապարակախոս Զորի Բալայանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը և այլ գործիչներ, լրագրողներ, հասարակական ակտիվիստներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոգեհանգստի արարողությանը ներկա չի գտնվել:
Մեր թղթակցին հաջողվել է իմանալ, որ Պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցներ Վահե Ավետյանի մայրիկին առաջարկել են որդուն հուղարկավորել Եռաբլուրի պանթեոնում, սակայն մայրը չի համաձայնել. Վահեին կհուղարկավորեն քաղաքացիական գերեզմանոցում (Զեյթուն):
Մեր թղթակիցը փոխանցում է, որ Վահեի մայրն ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ ծանրության պատիժ կկրեն մեղավորները, միայն խնդրում է Աստծուց, որպեսզի իրեն ուժ տա՝ պահելու և մեծացնելու Վահեի երկու մանկահասակ երեխաներին:
Panorama.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը