ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության փոխարեն հյուրանոց չի կառուցվի
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության փոխարեն հյուրանոց կառուցելու հարցը պետական գույքի կառավարման վարչությունում երբևէ չի քննարկվել: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության մամուլի բաժնի պատասխանատու Մարգարիտա Սարգսյանը: Վերջինս նշեց նաև, որ այդ լուրերը հերքել է նաև վարչության պետ Արման Սահակյանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարկումների, Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկը, որտեղ տեղակայված է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը, և քաղաքի գլխավոր փոստը, շատ շուտով հյուրանոցի է վերածվելու: Հյուրանոցի ապագա սեփականատերերն արդեն ՀՀ իշխանության հետ պայմանավորվածության են եկել, և շատ շուտով այստեղ կառուցվելու է «Արարատ Հայաթ» բրենդը կրող հյուրանոցը: Այս բրենդը բավականին հեղինակավոր համբավ ունի Մոսկվայում, որտեղ սիրում են միմյանց հետ հանդիպել հայ և ռուս օլիգարխները, պետական պաշտոնյաներն ու ստվերային գորշ կարդինալները: Հյուրանոցը Մոսկվայում, ըստ այդմ նաև Երևանում պատկանում է Աժ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանին, որր պատգամավոր դառնալուց առաջ եղել է Վայոց Ձորի մարզպետ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ կառուցապատողները պահպանելու են շենքի արտաքին ֆասադը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը