Apple-ը թայվանական ընկերությանը 60 միլիոն դոլար կվճարի iPad-ի անվան համար
Աշխարհ
Չինաստանի Գուանդուն նահանգի դատարանը վճռել է, որ ամերիկյան Apple ընկերությունը 60 միլիոն դոլար պետք է վճարի Proview ընկերությանը iPad ապրանքանիշը Չինաստանում ներկայացնելու իրավունքը ձեռք բերելու համար, հաղորդում է BBC–ն։
Ինչպես հաղորդել է չինական Xinhua լրատվական գործակալությունը, iPad ապրանքանիշը մինչ Apple–ի կողմից այդ բրենդով արտադրանքի թողարկումը, գրանցված է եղել Proview թայվանական ընկերության անվան ներքո։ Ամերիկյան ընկերությունը այդ բրենդն օգտագործելու իրավունքը ձեռք է բերել բոլոր երկրներում, բացի Չինաստանից։
Այդ պատճառով, Proview ընկերությունը Apple–ից պահանջել է դադարեցնել iPad–ի վաճառքը և գովազդը Չինաստանում։
Ըստ դատարանի տարածած հաղորդագրության, խնդիրը լուծվել է միջնոդրների օգնությամբ։
Նշենք, որ Չինաստանը համարվում է Apple–ի արտադրանքի վաճառքի ծավալներով համեմատաբար արագ զարգացող շուկա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ