Մեկնարկել է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը` ս. թ. հոկտեմբերի 10-15-ը կազմակերպել է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 20 ամյակին:
Կինոփառատոնը կոչված է օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին և ինտեգրացիոն գործընթացների ձևավորմանը կինոյի ասպարեզում:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնն Երևանում անցկացվում է սկսած 2007 թ.՝ երկու տարին մեկ անգամ:
Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 112 ֆիլմ 16 երկրներից` Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, ԱՄՆ և այլն:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի հաղթողները մրցանակների կարժանանան հետևյալ անվանակարգերում. Գրան պրի` «Լավագույն ֆիլմի» համար, «Լավագույն ռեժիսորական աշխատանք»,
«Լավագույն խաղարկային աշխատանք»,«Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վավերագրական աշխատանք», «Լավագույն ուսանողական աշխատանք», «Լավագույն անիմացիոն աշխատանք»:
«Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի փակումը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում