ՄԱԿ-ը սկսում է զենքի վաճառքի վերաբերյալ քննարկումը
Աշխարհ
Աշխարհում զենքի վաճառքն արդյունավետ վերահսկելու նպատակով համապատասխան միջազգային պայմանագրի վերաբերյալ քննարկումները մեկնարկում է այսօր Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Ինչպես հաղորդում է BBC-ն, սպասվում է, որ բանակցությունները թեժ մթնոլորտում տեղի կունենա, քանի որ զենք վաճառող երկրները լուրջ առարկություններ կներկայացնեն պայմանագրում փոփոխություններ մտցնելու պատճառով։
Ըստ փորձագետների գնահատականների, զենքի ապօրինի վաճառքի պատճառով աշխարհում տարեկան մահանում է 750 հազար մարդ։ Փորձագետները նշել են, որ զենքի ապօրինի վաճառքը նպաստում է կոռուպցիայի աճին և խաթարում է զարգացող երկրների կայունությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ