Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ 

Երեք տարվա ընթացքում Հայաստանի եւ Չեխիայի միջև ստորագրվել է ութ համաձայնագիր

Աշխարհ

Նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Կարել Շվարցենբերգը շնորհավորեց Պրահայում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ` ընդգծելով, որ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով իր չեխ գործընկերոջը ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանը ասաց. «Շուրջ երեք տարի առաջ իմ այցելության ընթացքում մենք ընդգծեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք մեր հարաբերությունների զարգացման համար։ Այսօր մենք գոհունակությամբ կարող ենք նշել, որ մեր հարաբերություններն որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել»։

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ` Պրահայում Հայաստանի դեսպանության բացումը վկայում է Չեխական Հանրապետության հետ բարեկամական գործընկերությունը խորացնելու եւ ընդլայնելու հայկական կողմի նպատակադրվածության մասին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն հավելեց նաեւ. «Հաճելի է նշել, որ անցած մի քանի տարիների ընթացքում իրական առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան այցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ։ Անցած երեք տարիներին Հայաստանի նախագահը, վարչապետը եւ արտաքին գործերի նախարարն այցելել են Պրահա։ 2008թ. Հայաստանում հյուրընկալվել են Չեխիայի Սենատի նախագահը, Չեխիայի վարչապետը, ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը, ակտիվացել են միջխորհրդարանական կապերը»։

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին երեք տարվա ընթացքում երկկողմ ութ համաձայնագրեր են ստորագրվել:

Հայաստանի եւ Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից խոսեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների մասին:

Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը անդրադարձան առեւտրատնտեսական համագործակցության ներուժի օգտագործմանը, ներդրումների խրախուսման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը:

Չեխիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Նախարարները քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությունը, Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերը։

Միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման ենթատեքստում նախարարները պայմանավորվեցին ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների ծրագիր մշակել եւ համագործակցություն ծավալել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջեւ:

Էդվարդ Նալբանդյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը ներկա գտնվեցին Պրահայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Պրահայում հավատարմագրված դեսպաններ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Չեխիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի նախագահի առաջին տեղակալ Պրեմիսլ Սոբոտկայի եւ Սենատի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող սենատորների հետ:

Չեխ սենատորները բարձր գնահատեցին Պրահայում ՀՀ դեսպանության հիմնադրումը՝ վստահություն հայտնելով, որ մշտական դիվանագիտական ներկայացուցչությունը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Սենատորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Նոյեմբերի 22-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չեխիայի Միջազգային հարաբերությունների ասոցիացիայում:

Օրվա ավարտին Հայաստանի արտգործնախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ Չեխիայի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց չեխական առաջատար «Լիդովե Նովիցի» թերթին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված