Մեքսիկայի նախագահական ընտրություններում առաջատարը ըննդիմադիր թեկնածուն է
Աշխարհ
Մեքսիկայի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել Ինստիտուցիոնալ–հեղափոխական (PRI) սոցիալ–դեմոկրատական կուսակցության թևի ներկայացուցիչ Էնրիկե Պենյա Նիետոն, հաղորդում է BBC–ն։
45-ամյա Նիետոն, ով քարոզարշավի սկզբից համարվում է նախագահական ընտրությունների ֆավորիտը, նախնական տվյալներով ստացել է 38% ձայն, 7% առաջ անցնելով իր հիմնական մրցակից Անդերս Մանուել Լոպես Օբրադորից։ Նիետոյի ներկայացրած կուսակցությունը 71 տարի եղել է երկրի իշխող կուսակցությունը, թեև 2000–ից հետո հաղթանակ չի տարել ընտրություններում։
Նիետոյի նախընտրական խոստումներից է՝ Մեքսիկայում նարկոմաֆիայի դեմ պայքարը, երկրում տնտեսության զարգացման համար նախադրյալների ստեղծումը։
Կիրակի կայացած ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հազարավոր ոստիկաններ հսկողություն են իրականացրել նարկոկարտելների անդամների կողմից հնարավոր հարձակումները կանխելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ