Մազապուրծ, հրաշքով փրկված սերունդներ ենք ու սպանում ենք իրար. Սամվել Կարապետյան
Հասարակություն
Տեղի ունեցածն ընդհանուր իրավիճակից բխած երևույթ է և պայմանավորված է նրանով, որ չունենք ազգային հասարկություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Հարսնաքարի» միջադեպին՝ նման կարծիք հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Հասարակություն, որը դավաճանել է, հավատարիմ չէ իր արմատին, չի սնվում նրանից. նման հասարակության մեջ ամեն տեսակ այլանդակություն կարող է տեղի ունենալ: Ընդհանուր ազգային հասարակության չգոյության դրսևորումներ են սրանք»,- ասաց հուշարձանագետը:
Նրա համոզմամբ՝ նման երևությները շարունակելու են տեղի ունենալ, քանի որ հասարակությունն օտարացել է, իսկ «ամեն օտարը՝ հարազատեցրել»: Կարապետյանի կարծիքով՝ եթե մեկը օտար պաշտի, ամեն ինչի ընդունակ է:
«Մենք մեզ հետ ինչպե՞ս ենք վարվում: Ովքե՞ր ենք մենք: Հարց տալի՞ս ենք: Մազապուրծ, հրաշքով փրկված սերունդներ ենք ու իրար գզում ենք, սպանում իրար: Հաշիվ տալիս ենք՝ ովքե՞ր ենք: Ինչքա՞ն պետք է քարշ գանք էս ձևով. շատ քիչ, բան չի մնում: Այս հասարակությունն իր այսօրվա ջնջված ազգային նկարագրով կարող է հանդուրժել իր (Ռուբեն Հայրապետյանի - խմբ.) նման հազարների: Ի՞նչ աստիճանի ենք փչացել: Անդունդի հատակին ենք»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը