Կիմ Չեն Իրը հրամայել է ատոմային ռումբ ստեղծել
Աշխարհ
Հյուսիսիային Կորեայի նախկին նախագահ Կիմ Չեն Իրը իր նախագահության ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաներին հրամայել է ստեղծել զանգվածային ոչնչացման զենք՝ ատոմային ռումբ, որում օգտագործվում է հարստացված ուրան, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ–ներին։
Այդ տեղեկությունները հիմնված են ճապոնական ԶԼՄ-ներին հասած գաղտնի փաստթղթերում առկա տեղեկությունների վրա։
Կիմ Չեն Իրի ղեկավարած Հյուսիսիային Կորեայի աշխատավորական կուսակցության գաղտնի փաստաթղթերում տեղեկություններ կան այն մասին, որ 2010-ին Հյուսիսային Կորեայում բացված ուրանի հարստացման գործարանը, ուր տեսչական այց են կատարել ամերիկացի միջուկային ֆիզիկայի մասնագետները, ստեղծված չի եղել խաղաղ նպատակներով։
Թերթը նշում է, որ դա առաջին գաղտնազերծված պաշտոնական փաստաթուղթն է Փհենյանի կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ