«Հարսնաքար» անունով ռեստորան չեմ ճանաչում. այդպիսի սպանդանոց կա. Ռուբեն Բաբայան
Հասարակություն
Մենք ինքներս ենք ստեղծել և ապրում ենք նման արժեքային համակարգում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Հարսնաքարի» միջադեպին՝ ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Այդ համակարգի վրա գրված է բռնություն: Բոլոր հարցերը լուծում ենք բռնությամբ, դա հարց լուծելու ձև է: Այս հանցագործությունը կատարողները բութ գործիքներ են: Ես կուզեի, որ երևույթները կոչենք իրենց անուներով: Թիկնապահ են ասում, մատուցող են ասում՝ ոչ մեկը չի համապատասխանում այդ բնութագրին: Մատուցողը չի կարող դուրս կանչել հարցեր լուծելու համար: Սա բանդա է, որն ունի պարագլուխ»,- ասաց նա:
Բաբայանի համոզմամբ՝ հանցագործ է ոչ միայն դա կատարողները, այլև բոլորը, ովքեր ասում են, որ Ռուբեն Հայրապետյանը հանցագործ չէ:
«Բռնությունն արդարացված է միայն մի տեղ՝ պատերազմի դաշտում, որտեղ պաշտպանում ես հայրենքիդ: Պետք է պատժել, բայց եթե չփոխվի արժեքային համակարգը, դա միշտ լինելու է: Օրենքի նկատմամբ հարգանք կլինի այն ժամանակ, երբ այն կվերաբերի բոլորին, այլ ոչ թե գործի ընտրովի»:
Անդրադառնալով այն փաստին, որ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության ընթացքում ռեստորանում հարսանիք էր՝ Բաբայանն ասաց.
«Սպանդանոց չի կարելի գնալ ճաշելու։ «Հարսնաքար» անունով ռեստորան չեմ ճանաչում. այդպիսի սպանդանոց կա։ Ով ուզում է գնալ սպանդանոցում քեֆ անել, թող գնա»,- եզրափակեց Բաբայանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը