Հոծ բազմությունը երթով հասավ Վահե Ավետյանի տուն
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի կոչին և իրենց քաղաքացիական պարտքին անսած մարդկանց բազմությունը երթով հասավ Վահե Ավետյանի տուն, որտեղից ժամը 14.00-ին կշարժվի՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը։
Հավաքվել է մարդկանց մեծ բազմություն՝ մոտ 1000 հոգի։ Կան բազմաթիվ հայտնի մարդիկ, արվեստի և մշակույթի գործիչներ, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների անդամներ։ Ներկա են նաև ՊՆ-ի աշխատակիցներ։ Բերվել են մեծ թվով ծաղկեպսակներ։
Հիշենցնենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված և հունիսի 29-ին այդպես էլ գիտակցության չգալով մահացած բ/ծ մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ ժ. 14:00, Դրոյի 83 հասցեից:
Քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել դաժան ծեծի արդյունքում մահացած սպայի հուղարկավորությանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը