Ճանապարհի հիմնանորոգումը արժեցել է շուրջ 242,5 մլն դրամ
Տնտեսություն
2011թ. նոյեմբերի 22-ին շահագործման է հանձնվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված Հ-169, Մ-3 – Ջրաշեն – Լեռնավան ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+515 հատվածը:
Հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 242,5 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳե ՊՀ-ն է, կապալառուն՝ «Լոռիի ՃՇՇե ՓԲԸ-ն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, հիմնանորոգված ճանապարհահատվածի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Տրանսպորտի ԾԻԳե ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինությունե ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում