Վահեի մահն ու հայրենասերները. Պետրոս Ղազարյան
Հասարակություն
Հայաստանում շատ կան հայրենասիրական ուժեր և իրենց հայրենասեր անվանող մարդիկ, օրինակ, Արմեն Մազմանյանն ազգի գենոֆոնդի պահպանման համար պատրաստ է կրծել ցանկացածի կոկորդը:
Օրինակ բազմասերների դեմ ցույց անող երիտասարդները, որ Մոնթեի նկարներով և հայրենասիրական երգերով պատրաստ էին ցանկացած ապազգային ուժի վռնդել Հայաստանից:
Օրինակ, Ազատ Գասպարյանը, որ ասում է պետք է վառել Ծոմակի նմաններին՝ վասն հայ կերպարի անաղարտության:
Օրինակ հայոց արծիվները, գլխավոր արծիվ Ասրյան Խաչիկի գլխավորությամբ:
Օրինակ, եկեղեցին, որ իրեն համարում է հայապահպանման, հավատքի և բարոյական նորմերի հենասյուն:
Ինչո՞ւ այս մարդիկ ծպտուն չեն հանում Վահե Ավետյանի մահվան մասին:
Ինչո՞ւ մոմավառության ժամանակ նրանք Հարսնաքարի դիմաց չէին:
Արդյոք այսպես չի՞ բարոյականությունը դառնում անբարոյականություն, արծիվը՝ ճնճղուկ, Մազմանյանը՝ մազ:
Ejournal.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը