«Չորրորդ ինքնիշխանություն». Ու հայդե Փարիզ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Պետք է իրականացնել «Ցուցակ» օպերացիա՝ ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»,- հայտարարել է հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը:
«ՉԻ» - Օլիգարխների արտագաղթ կազմակերպելու առաջարկն իրավաչափ է, թե ոչ՝ այլ հարց է, բայց Լևոն Հայրապետյանի առաջարկը բացառիկ է նրանով, որ նա ինքը «օրինակ է ծառայել» և հարցազրույց է տվել Ֆրանսիայից՝ հեռախոսով: Փաստորեն նա արտագաղթել է և նույնն էլ մյուսներին է խորհուրդ տալիս:
Լավ կլիներ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես առաջնորդվեն այս սկզբունքով և իրենց բոլոր հնարավորությունները կամ առաջարկները հիմնավորեին անձնական օրինակով: Ասենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ պայքարելու է օլիգարխների դեմ, և անմիջապես էլ գրպանից հանում է մի մեծ մահակ ու սկսում խփել ինքն իր գլխին, հանրապետական պատգամավորները հայտարարում են, թե պետք է բիզնեսը տարանջատել իշխանությունից, և անմիջապես էլ գրպաններից հանում են մանդատները և ուտում, ՕԵԿ-ը հայտարարում է, որ ցանկացած կուսակցություն պիտի ծառայի ժողովրդին և անմիջապես էլ ինքնալուծարվում և այլն: Այնպես որ՝ Լևոն Հայրապետյանը քաղաքական նոր մշակույթ է ձևավորում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ