Սերիալները՝ հօգո՞ւտ, թե՞ ի վնաս հասարակության. Կարինե Նալչաջյան
Հասարակություն
Սերիալներն ակտիվորեն գործում են ի նպաստ հասարակության դեգրատացման և նկատելիորեն գնալով իջնում է արժեքային համակարգի սանդղակը,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Թեմային եղել են բազմիցս արձագանքներ, այն արդի է, շատ չարչրկված ու քարկոծված, եղել են երիտասարդական նախաձեռնություններ, հանրային խորհրդի քննարկումներ, չի ուշացել նախագահի պատասխանը, սակայն այսօր այն, ինչ դեռևս առկա է եթերում, ինչպես այն դեռևս մատուցվում է հասարակությանը, պահանջում է շուտափույթ միջամտություններ։
«Կա խնդիր, անհրաժեշտ է գտնել լուծումներ։ Այն լեզուն, կերպարները, ագրեսիան, որ կա մեր սերիալներում, անմիջականորեն անդրադառնում է հասարակության վրա, և հատկապես երիտասարդները են դառնում այդ աղճատման զոհը»,- նշեց հոգեբան Կ. Նալչաջյանը։
Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, սերիալները որպես ժանր գոյության իրավունք ունեն, սակայն պետք է բարձրացվի մատուցման որակը։ Հոգեբանը խստորեն մերժում է այն մոտեցումը, թե մատուցվում է ինչի պահանջարկ կա՝ նշելով, որ հասարակության ճաշակը բարձր է դեռևս սերիալներից, թեև ինչ-որ չափով վտանգված է։
«Մեր իրականության մեջ լավն ու վատն ապրում են կողք կողքի։ Սպանություններ, ինքնասպանություններ, նման մասնավոր դեպքերը չի կարելի վերագրել սերիալներին, սակայն մեկ անգամ ևս պետք է նշեմ, որ սերիալների կերպարները, աղճատված լեզուն, ագրեսիան անդրադառնում է հասարակության վրա»,-ասաց Կ. Նալչաջյանը։
Իբրև դեղատոմս, հոգեբանն առաջարկում է, որ մասնագետները, գեղխորհուրդները կատարեն ֆիլտրի դեր, որպեսզի սերիալները գործեն հօգուտ, այլ ոչ՝ ի վնաս հասարակությանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը