Հաջորդ ակցիան՝ հուլիսի 4-ին
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ Վահե Ավետյանի մահվան մեղավորներին պատժի ենթարկելու պահանջով հաջորդ ակցիան տեղի է ունենալու չորեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, ժամը 10:00 ԱԺ-ի մոտ:
Այդ օրն ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները' հանդիպելու համար ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Մասնակիցները պահանջելու են մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին («Նեմեց Ռուբո»):
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Նեմեց Ռուբոյի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում Նեմեց Ռուբոյի թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների: ՀՀ Քաղաքացի, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը